 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՄԱՐՏԻ 2025թվականի N 413
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԻՐԱՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 11-039-0027-0022 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.04817 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում առանձնացվել է 0.04817 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 23.02.2006թ. թիվ 334-Ն որոշման, նշված 0.04817 հա մակերեսով հողամասը հանդիսանում է Իջևան համայնքի Կիրանց բնակավայրին փոխանցված, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-039-0027-0022/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0.04817 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.11-039-0027-0022 ծածկագրով 0.04817 հա մակերեսով հողամասը, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:
2.Իջևան համայնքի, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում առանձնացնել բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.04817 հա հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
3.Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում առանձնացված 0.04817 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-039-0027-0022/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ․ Կիրանց, Ազատամարտիկների փողոց, թիվ21/1:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՃԱՂԱՐՅԱՆ
20 ՄԱՐՏԻ 2025 թ.
Ք. ԻՋԵՎԱՆ