 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ԱՊՐԻԼԻ 2024թվականի N 921
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 11-058-0112-0011 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.06563ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչակն սահմաններում առանձնացվել է 0.06563հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 22.05.2006թ թիվ 1050-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքի Սևքար բնակավայրին փոխանցված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-058-0112-0011/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.06563հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի Սևքար բնակավայրին փոխանցված, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-058-0112-0011/, Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում առանձնացնել 0.06563հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող առանձնացված 0.06563հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-058-0112-0011/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, գյուղ Սևքար, 9-րդ փողոց, 2-րդ փակուղի, թիվ 3/1 հողամաս:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՃԱՂԱՐՅԱՆ
19 ԱՊՐԻԼԻ 2024 թ.
Ք. ԻՋԵՎԱՆ