Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023թվականի N 1694

,,ՍԵՎՔԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարան է դիմել ,,Սևքարի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, Իջևան համայնք, Սևքար գյուղ, 28-րդ փողոց, թիվ7 հասցեում գտնվող անշարժ գույքը /մանկապարտեզի շենք՝ 486․3քմ ներքին մակերեսով և շինության զբաղեցրած հողամաս՝ 1746․0քմ մակերեսով, վկայական  թիվ 2739660/, լիցենզավորման նպատակով,  անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով:

Հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 28․02.2023թ. թիվ 2 նիստի թիվ 53 /կետ6/ որոշումը,  ղեկավարվելով   ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, թիվ 685-699 հոդվածների և ,,Տեղական ինքնակառավարմարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի    պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, Իջևան համայնք, Սևքար գյուղ, 28-րդ փողոց, թիվ7 հասցեում գտնվող անշարժ գույքը /մանկապարտեզի շենք՝ 486․3քմ ներքին մակերեսով և շինության զբաղեցրած հողամաս՝ 1746․0քմ մակերեսով, վկայական  թիվ 2739660/,  անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ,,Սևքարի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ին: 

2. ,,Սևքարի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ներկայացուցիչի հետ կնքել անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիր:      

3.Անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

 

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան