Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆԻՍԻ 2023թվականի N 746

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՉԱՋՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 8.0ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀՈՂԵՐ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ, ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՂԵՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր  բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող 08.0հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային, պատմական և մշակութայի հողեր գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-013-0344-0032, վկայական թիվ 1150660/ 04.06.2023թ. պետականորեն հաշվառվել է ինքնակամ կերպով կառուցված 11.88քմ  արտաքին մակերեսով  սանհանգույց՝ ծածկագիր 2023CCZSWX, որի ներքին մակերեսը կազմում է 8.96քմ, որից 2020թ. կառուցված սանհանգույց 1-ին հարկ՝ 6.72քմ ներքին մակերեսով , սանհանգույցի 1-ին հարկի բաց պատշգամբ՝ 1.12քմ ներքին մակերեսով, սանհանգույցի 1-ին հարկի բաց պատշգամբ՝ 1.12քմ ներքին մակերեսով, ուստի դիմել են շինության իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով: 2020թ. ինքնակամ կերպով կառուցված 11.88քմ արտաքին մակերեսով սանհանգույցը չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չի   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և   ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 13 կետի, ա/  ենթակետի,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի և 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի 4-րդ ենթակետի,  29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով .

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել  օրինական՝  Տավուշի մարզ,  Իջևան համայնք , Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող 8.0հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային, պատմական և մշակութայի հողեր գործառնական նշանակության հողամասում / ծածկագիր 11-013-0344-0032, վկայական թիվ 1150660/  կառուցված 11.88քմ  արտաքին մակերեսով սանհանգույցը, որի ներքին մակերեսը կազմում է 8.96քմ, որից 2020թ. կառուցված սանհանգույց 1-ին հարկ՝ 6.72քմ ներքին մակերեսով , սանհանգույցի 1-ին հարկի բաց պատշգամբ՝ 1.12քմ ներքին մակերեսով, սանհանգույցի 1-ին հարկի բաց պատշգամբ՝ 1.12քմ ներքին մակերեսով :

2.11-013-0344-0032 ծածկագրով հողամասով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Աչաջուր,  թիվ 2:

3.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի , թիվ 2  հասցեում գտնվող 8.0հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային, պատմական և մշակութայի հողեր  գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-013-0344-0032, վկայական թիվ 1150660/ կառուցված 11.88քմ  արտաքին մակերեսով սանհանգույցը   գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 15-րդ գոտում՝, սակայն հիմք ընդունելով 18.058.2006թ. թիվ 912-Ն որոշման 22-րդ կետի 1-ին ենթակետը, ինքնակամ շինության դիմաց գումար չի գանձվում:

4.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան