Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՄԱՐՏԻ 2025թվականի N 419

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԲԵՐՔԱԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0,13698 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Տավուշի մարզի Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0․13698 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ. թիվ 1906-Ն որոշման և Տավուշի մարզի Բերքաբեր համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-020-0117-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել առաձնացված 0․13698 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Տավուշի մարզի Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում՝ գյուղատնտեսական նշանակության վարելահող  գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-020-0117-0001/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0․13698 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

 


24 ՄԱՐՏԻ 2025 թ.

Ք. ԻՋԵՎԱՆ