Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՄԱՐՏԻ 2025թվականի N 414

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.00197ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ 11-009-0029-0025 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՏԵՂԱԴԻՐՔԻ ՈՒՂՂՄԱՆ ՄԱՍԻՆ 

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Գևորգ Իվանի Ամիրյանը, իրենց պատկանող Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.00197 հա մակերեսով հողամասին հասցեավորում տրամադրելու և տեղադիրքի ուղղման խնդրանքով /ծածկագիր 11-009-0029-0025, վկայական 2631512/:

Հաշվի առնելով  վերոգրյալը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացություն  և  ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման եվ ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,,  թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0.00197 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-009-0029-0025 վկայական 2631512/ տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան  համայնք, գյուղ  Այգեհովիտ,1-ին փողոց, 74/2 հողամաս:

2. Հաստատել՝ Տավուշի մարզ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.00197հա մակերեսով /ծածկագիր 11-009-0029-0025,վկայական 2631512/ հողամասի սահմանները, կատարելով հողամասի սահմանների տեղադիրքի ուղղում՝ ըստ որակավորում ունեցող անձի կողմից տրված եզրակացության և ճշտված սահմաններով հատակագծի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

 


21 ՄԱՐՏԻ 2025 թ.

Ք. ԻՋԵՎԱՆ