 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՄԱՐՏԻ 2025թվականի N 418
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ԲԵՐՔԱԲԵՐ, 4-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՎՈՂ 0․1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Գևորգ Թելմանի Խուդավերդյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5 հասցեում գտնվող, բնակելի տան սպասարկման 0․1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ08022024-11-0028, ծածկագիր 11-020-0011-0029/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով /դիմում թիվ0325, 03.02.2025թ./: Նշված տարածքին կից, բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0.051 հա մակերեսով չկառուցապատված հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 04032025-11-0037, ծածկագիր 11-020-0011-0049/ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5/2 հասցեով: Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5/2 հասցեում գտնվող 0.051 հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի, 04.06.2020թ. թիվ 1023-Ն, ,,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին,, ՀՀ օրենքի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 66-րդ հոդվածի թիվ 8 կետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5 հասցեում գտնվող, բնակելի տան սպասարկման 0․1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ08022024-11-0028, ծածկագիր 11-020-0011-0029/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5/2 հասցեում գտնվող 0.051 հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 04032025-11-0037, ծածկագիր 11-020-0011-0049/, ընդլայնման կարգով տրամադրել Գևորգ Թելմանի Խուդավերդյանին ուղղակի վաճառքով և հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման 19-րդ գոտում, այն վաճառել 1քմ 141․9 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 72369 /յոթանասուներկու հազար երեք հարյուր վաթսունինն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով։
2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5 հասցեում գտնվող, բնակելի տան սպասարկման 0․1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ08022024-11-0028, ծածկագիր 11-020-0011-0029/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5/2 հասցեում գտնվող 0.051 հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 04032025-11-0037, ծածկագիր 11-020-0011-0049/ ընդլայնված անշարժ գույքին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5 բնակելի տուն:
3.Քաղաքացի՝ Գևորգ Թելմանի Խուդավերդյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՃԱՂԱՐՅԱՆ
21 ՄԱՐՏԻ 2025 թ.
Ք. ԻՋԵՎԱՆ