Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023թվականի N 1696

,,ԴԻՏԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարան է դիմել ,,Դիտավանի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Դիտավան 1-ին փողոց թիվ 35 հասցեում գտնվող վարչական շենքի 203.7քմ մակերեսով տարածքը /նկուղ՝ 30.4քմ, 1-ին հարկ՝ 89.2քմ, 2-րդ հարկ՝ 84.1քմ մակերեսով, վկայական  թիվ 2227959, ծածկագիր 11-026-0020-0007/, լիցենզավորման նպատակով,  անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու և հասցեավորում տալու խնդրանքով:

Հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 28․02.2023թ. թիվ 2 նիստի թիվ 53 /կետ3/ որոշումը,  ղեկավարվելով   ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, թիվ 685-699 հոդվածների և ,,Տեղական ինքնակառավարմարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի  և ՀՀ  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն  որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

 

1.Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող,  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Դիտավան բնակավայրի 11-0026-0020-0007 ծածկագրով հողամասին և շինությանը տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Դիտավան 1-ին փողոց թիվ35 վարչական շենք:

2. Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Դիտավան 1-ին փողոց թիվ 35 հասցեում գտնվող վարչական շենքի 203.7քմ մակերեսով տարածքը /նկուղ՝ 30.4քմ, 1-ին հարկ՝ 89.2քմ, 2-րդ հարկ՝ 84.1քմ մակերեսով, վկայական  թիվ 2227959, ծածկագիր 11-026-0020-0007/,  անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ,,Դիտավանի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ին: 

3. ,,Դիտավանի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ներկայացուցիչի հետ կնքել անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիր:      

4.Անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

 

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան