ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ԱՊՐԻԼԻ 2024թվականի N 924
17.11.2023Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 1560 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
17.11.2023թ. համայնքի ղեկավարի թիվ 1560 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. 17.11.2023թ. համայնքի ղեկավարի թիվ 1560որոշումը կարդալ.
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 10/76 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Աննա Արամի Նազարյանը Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի, թիվ 10/76 հասցեում գտնվող /վկայական թիվ 05032015-11-0004/ և Իջևան համայնքի Մետաղագործների փողոցի, թիվ 10/93 հասցեում գտնվող /վկայական թիվ 28062023-11-0048/ և կառուցապատման իրավունքով իրեն տրամադրված, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող երկու առանձին գույքային միավորների միավորումից առաջացած գույքին հասցեավորում տալու խնդրանքով: Անհրաժեշտություն է առաջացել փոխել Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի, թիվ 10/76 հասցեում գտնվող, 11-001-0015-0019 ծածկագրով, 0.00198հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի, թիվ 10/76 հասցեում գտնվող, 11-001-0015-0019 ծածկագրով, 0.00198հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատումից փոխադրել բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի շարք:
2․ Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման։,,
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՃԱՂԱՐՅԱՆ
19 ԱՊՐԻԼԻ 2024 թ.
Ք. ԻՋԵՎԱՆ