Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆԻՍԻ 2023թվականի N 754

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համայնքի ավագանու 23.05.2019թ. ,,Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինություններ և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին'' թիվ38 որոշման համաձայն 2023թ հունիսի 05-ին կայացել է կառուցապատման իրավունքով հողամասի տրամադրման մրցույթ:

Հիմք ընդունելով մրցույթի արդյունքները և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ, 77-րդ և 78-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման, թիվ 53 կետի դրույթներով, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ հողամասը գտնվում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված տարածքներում.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հաստատել 05.06.2023թ. կայացած քաղաքաշինական նպատակներով հողամասերի տրամադրման մրցույթի եզրափակիչ արձանագրությունները համաձայն` ներքոհիշյալ աղյուսակի. 

ՀՀ

Արձ․

N

Հաղթողի անունը, հայրանունը ազգանունը 

Հողամասի հասցեն 

Մակերեսը՝ քմ 

Տարեկան վարձավճարիմ գինը՝ ՀՀ դրամ 

Ժամկետը՝ տարի 

նպատակը

 1

 Ալվինա Հարությունի Հարությունյան

ք․ Իջևան, Երևանյան փողոց 8-րդ նրբ․ թիվ22/1

2597․9

81834 

99

Կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտ /պահեստ/ 

2. Հանձնարարել համայնքապետարանի, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության  բաժնին /Ա. Այդինյան/ կազմել հողահատկացման փաստաթղթեր և մրցույթի հաղթողի հետ կապել հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիր:

 

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՃԱՂԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Իջևան