ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094 ijevanmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆԻՍԻ 2023թվականի N 749
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 16.38138ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՁԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Անհրաժեշտություն է առաջացել Տավուշի մարզի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով Լուսաձոր բնակավայրին պատկանող /վկայական թիվ 15122017-11-0019/ 16.38138հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-034-0101-0118/ առանձին միավորների բաժանելու, որպես համապատասխանաբար առանձնացված՝ 16.14138հա, 0.12հա և 0.12հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասեր և որպես առանձին միավոր հողամասեր՝ սահմանները ճշտելու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 97 և թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով Լուսաձոր բնակավայրին պատկանող 16.38138հա մակերեսով հողամաս / վկայական թիվ 15122017-11-0019, ծածկագիր 11-034-0101-0118/ անշարժ գույքից համապատասխանաբար առանձնացնել 16.14138հա, 0.12հա և 0.12հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասեր:
2.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, սեփականության իրավունքով Լուսաձոր բնակավայրին պատկանող 16.38138հա մակերեսով հողամասը / վկայական թիվ 15122017-11-0019, ծածկագիր 11-034-0101-0118/ անշարժ գույքից համապատասխանաբար առանձնացված 16.14138հա, 0.12հա և 0.12հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասերի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծերի:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՃԱՂԱՐՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Իջևան