Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
 
Ներկայացման ամսաթիվ04/03/2021
ԱնվանումԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ․ՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ՆերկայացնողԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ Իրավաբանական ՎԱՐԱԶԴԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ժամանակահատված04/03/2021 - 31/12/2021
Ներկայացվող արդյունքները

 

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀՂԱԼՈՒՄՅԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Իջևան համայնքի 2020թ բյուջեն կատարվել է 91.7%-ով, այդ  թվում՝ սեփական եկամուտների մասով 73.5%-ով:

Հարկային եկամուտների  կատարողականը կազմվել է 83.1%, այդ թվում՝  գույքահարկը կատարվել է 83.5%-ով, որից  ֆիզիկական անձանց վճարումների հաշվին  80.9%-ով, իրավաբանական անձանց վճարումների  հաշվին 120.8%-ով:

Ընդամենը տուրքերը կատարվել են 76.3%-ով, այդ թվում՝ պետական տուրքերի  գծով 69.3%-ով, տեղական տուրքերի գծով 81.3%-ով:

Գովազդների մասով նախատեսված 5400.0 հազար դրամի փոխարեն  հավաքագրվել է 6021.3 հազար  դրամ կամ 111.5%:

Ծխախոտի վաճառքի թույլտվության համար գանձվել է 965,3 հազար  դրամ կամ 120,7%:

Վառելիքաքսայուղերը կատարվել է 56,5%-ով, շինթույլտվությունը 69,0%:

Ոչ  հարկային եկամուտները կատարվել են 63,1%:

Օտարման առաջադրանքը  կատարվել է 121,0%-ով: Համայնքի բյուջեի ծախսային մասը  կատարվել է 87.0%-ով, այդ թվում  կրթության բնագավառում նախատեսված ծախսումները կատարվել են 89,5%-ով, մշակույթ և սպորտի  բնագավառում 80.8%-ով, աղբահանության և սանմաքրման  ծախսերը՝ 99.2%-ով, ընդհանուր բնույթի  համայնքային ծառայությունները՝ 91,7%-ով:

Իջևան համայնքի համար 2020թ-ը  բարեկարգման ծրագրերի առումով  բավականին հագեցած էր։ Քաղաքում իրականացվել են ճանապարհաշինարարական աննախադեպ աշխատանքներ, որի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 365 մլն դրամ։ Քաղաքաշինական աշխատանքների այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարիներին գրանցված ծավալները։ 

Իջևան համայնքում, սուբվենցիոն ծրագրերով իրականացվել են Իջևան  քաղաքի Բլբուլյան փողոցի 835 գծմ երկարությամբ  հատվածի  ասֆալտապատում, սկիզբը  Բլբուլյան փողոցի սալիկապատված հատվածի շարունակությունը   /ճանապարհի և մայթերի ասֆալտապատում  10804.0քմ, ծրագրի ընդհանուր արժեքը՝ 152,167,284 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը՝ 68,520,278 ՀՀ դրամ/ և Անկախության թիվ 23 հասցեի բազմաբնակարան  շենքի  էներգաարդյունավետ արդիականացում աշխատանքները /ծրագրի ընդհանուր արժեքը՝ 110,336,969 ՀՀ դրամ , որից համայնքի ներդրումը՝ 16,550,545 ՀՀ դրամ /: Անկախության թիվ 23 շենքի ծրագրով նախատեսվում է վերանորոգել տանիքը, շքամուտքը և կատարել շենքի պատերի ջերմամեկուսացում։ Աշխատանքները կավարտվեն 2021թ-ին։

Հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ են կատարվել Մայիսի 28 փողոցում՝ ընդհանուր առմամբ 500  գծամետր ճանապարհի ասֆալտապատման և մայթերի կառուցման համար պետական բյուջեից հատկացվել է 110 մլն դրամ։ Նախագծային փաստաթղթերը պատվիրվել են համայնքապետարանի կողմից։ Կառուցապատման ընթացքում համայնքապետարանը իրականացրել է Ասլանյան, Տերյան, Սայաթ-Նովա շրջանցիկ փողոցների բարեկարգման աշխատանքներ։

Բարեկարգման աշխատանքներ են կատարվել Իջևանի տարածքային զբաղվածության կենտրոնի հետ համատեղ՝ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում։ Զբաղվածության կենտրոնի 1,5մլն ֆինանսավորմամբ /այդ թվում 1,2 մլն աշխատավարձ, 300,0 հազար ՀՀ դրամը նյութերի ձեռքբերում/ համայնքապետարանի ավելի քան 2 մլն ՀՀ դրամի ներդրմամբ կատարվել են տարածքի բարեկարգման, լուսավորության ցանցի վերանորոգման և կանաչապատման աշխատանքներ՝ կատարվել է բազալտե աստիճանների և եզրաքարերի  հիմնանորոգում 234գծմ, բազալտե սալիկների  տեղադրում 21,6քմ։ Տեղադրվել են 30 ջահաձև լուսատուներ, կանաչապատման համար տնկվել են 34 տույա տեսակի ծառատեսակ և 60 հատ սամշիտներ։  

ՀՕՖ-ի օժանդակությամբ ամբողջությամբ հիմնանորոգվել է թիվ 1 մանկապարտեզի 1-ին մասնաշենքը։  Սկսվել է 2-րդի վերանորոգումը, այն կավարտվի 2021 թ-ին։

  Քաղաքի ճանապարհային երթևեկությունն ավելի ապահով դարձնելու նպատակով՝ համայնքապետարանի կողմից կատարվել են ճանապարհային գծանշումների թարմացման և նոր ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ։ Քաղաքում նոր լուսավորության ցանց է կառուցվել  Անտառային, Երևանյան 1-ին և 2-րդ նրբանցքներում, Մետաղագործների և Աղայան փողոցներում։ Ընթացքի մեջ են Մեհրաբյան փողոցի լուսավորման աշխատանքները։ Այդ հատվածներում տեղադրվել են ընդհանուր 122 ,,Լեդ,, տեսակի լուսատուներ։ Քաղաքի հին լուսատուներից 89-ը փոխարինվել են նորերով։ Կենտրոնական հատվածներում, կամուրջների հարակից տարածքներում, ինչպես նաև Սահմանադրության հրապարակի պուրակում տեղադրվել են 120 նոր, գնդաձև լուսատուներ։ Հին լուսատուներից 35-ը փոխարինվել է նորով։

Նկատելի աշխատանքներ են կատարվել քաղաքի կանաչապատման ուղղությամբ։ Քաղաքի կանաչ հատվածները համալրվել են նոր թփատեսակներով, փշատերև ծառերով և ծաղիկներով։ Անկախության, Գանինի փողոցներում, Սահմանադրության հրապարակում տեղադրվել  է  100 յուկա, 200 սամշիտ, 25 գնդաձև սամշիտ, 50 տույա և 1000 վարդ։

Կոմունալ ծառայությունն իրականացրել է նաև ճանապարհների մաքրման, փոսալցման և խճապատման աշխատանքներ Տերյան, Ասլանյան,Անտառային,Ղարագյոզյան և Չարենցի  փողոցներում։

Կոմունալ ծառայության կողմից տարվա ընթացքում պարբերաբար մաքրվել են աղբավայրերը, ինչպես նաև հասարակական վայրերը։ Մետաղագործների բարձրահարկ շենքերի և  Մայիսի 28 փողոցի 47 շենքի բակում  կառուցվել է տաղավար /զրուցարան/։ Վերանորոգվել է Իջևանյան և Մյասնիկյան փողոցները կապող կամուրջը։ Կամրջի վնասված հատվածների վերականգնման աշխատանքներ են կատարվել նաև Սահմանադրության հրապարակում։

Անցած տարում համայնքապետարանը համայնքի խնդիրների լուծման, քաղաքի բարեկարգման աշխատանքներում ներգրավել է բարերարներին։ Նրանց աջակցությամբ  և համայնքապետարանի ներդրմամբ ձեռք են բերվել և տեղադրվել  է  67  նոր աղբաման,  28 նոր նստարան։ Համայնքին է նվիրաբերվել խոտհնձիչ,, զոդման և այլ սարքավորումներ։ Բարերարների միջոցներով ամբողջությամբ վերականգնվել են քաղաքի 3 ավտոկանգառները։ Կանգառների վերանորոգման աշխատանքները շարունակվում են։

2020թ կատարվել են ՝

-   աճուրդային ձևով հողամասերի օտարում՝ 25 հատ,
-   մրցութային ձևով հողամասերի տրամադրում՝ 14 հատ,
-   տնատիրությունների և օբյեկտների հասցեավորումներ՝   181 հատ,
-   բնակելի կառուցապատման հողամասերի և շինությունների հիմքերի  վերականգնում ,,Իրավունք  հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական  բնակելի տների'' օրենքին համաձայն՝   33    հատ,
-   հողամասերի և ինքնակամ կառույցների համայնքային սեփականության  ճանաչում՝ 98 հատ,
-   հողամասերի սահմանների ճշտում՝    13   հատ,
-   հողամասերի կառուցապատման իրավունքի համաձայնեցում՝     18   հատ,
-   հողամասերի ընդլայնում՝      3     հատ,
-   անհատական բնակելի տների 300.0քմ –ից ավել հողամասերի ուղղակի վաճառք՝    1   հատ,
-   ինքնակամ կառույցների օտարում՝       67  հատ,
-   նախապատվության իրավունքով ուղղակի վաճառք՝      3  հատ,
-   գույքի անհատույց օտարում՝     6     հատ,
-   կառուցապատման իրավունքով հողամասի տրամադրման՝     14    հատ,

-   ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրում՝ 34 հատ,
-   շինարարության և քանդման թույլտվությունների  տրամադրում ՝ 33 հատ,
-   շինարարության շահագործման փաստագրման  ակտերի տրամադրում՝ 12 հատ
-   հողահատկացման հիմքերի վերականգնում`    1      հատ
-   գործառնական նշանակության փոխում`   47      հատ
հատուկ կարգավորման օբյեկտների փաստաթղթերի կազմում՝      5     հատ:

2020 թվականին ներքին աուդիտի բաժնի կողմից համայնքապետարանի աշխատակազմի բաժիններում և ենթակա կազմակերպություններում իրականացվել է 6 աուդիտորական առաջադրանք, որի արդյունքում կազմվել է համապատասխան հաշվետվություններ: Աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումները իրազեկվել են իրավասու պաշտոնատար անձանց և տրվել են համապատասխան ցուցումներ այն վերացնելու և ապագայում նույնը չկրկնելու կապակցությամբ:

Համակարգված  աշխատանք է կատարվել համայնքում կորոնավիրուսի տարածման կանխարգելման, համայնքի բնակչության առողջության պաշտպանության, արտակարգ դրության ռեժիմն ապահովող ուժերի միջոցների ղեկավարելու ուղությամբ։

Համայնքապետարանի պաշտոնական կայքի միջոցով բնակչությանը իրազեկվել է հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կիրառման անհրաժեշտության մասին։ Ծանուցագրեր են ուղարկվել բոլոր տնտեսվարողներին, հիմնարկ ձեռնարկություններին կանխարգելիչ միջոցառումների մասին։Ախտահանվել են համայնքի բոլոր բազմաբնակարան շենքերի մուտքերը, վերելակները, շինությունների միջանցքները, ներհամայնքային և միջհամայնքային  մարդատար տրանսպորտային միջոցները, բոլոր աղբատար մեքենաները։ Համայնքապետարանի վերահսկիչ խմբերը ոստիկանության աշխատակիցների հետ ամենօրյա մշտադիտարկումներ են իրականացրել համայնքի տարածքում, առևտրի և սպասարկման օբյեկտներում, բանկերում, շուկայում և այլուր։

  Չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ 2020թ նշվել է Բանակի տոնը, արցախյան պատերազմի զոհերի հիշատակին միջոցառումներ են կազմակերպվել Իջևանի երաժշտական դպրոցում և Ավանդույթ ՀՈԱԿ-ում։  ,,Ավանդույթ,, ֊ում կազմակերպվել է նաև հանդիպում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ճանաչված մեներգիչների հետ։ Համայնքապետարանի կողմից պարգևատրվել և խրախուսվել են ԱՐՏ-Մյուզիք միջազգային մրցույթ փառատոնի հաղթողները։ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ պարգևատրվել են Տավուշի մարզային փրկարար վարչության աշխատակիցները։ Տարվա ընթացքում պարգևատրվել են նաև Հայրենական մեծ պատերազմի  վետերանները։ Տարեվերջին պարգևատրվել են Իջևանի մարզադպրոցի լավագույն մարզիչներն ու մարզիկները։ Վերջիններս ազատ ոճի և  սամբո ըմբշամարտի, ինչպես նաև բռնցքամարտի մրցաշարերում, ՀՀ առաջնություններում գրավել են 1-3 տեղերը։

Քաղաքի հանրակրթական դպրոցների 1-4 դասարանների և նախակրթարանների սաներին, Արցախից տեղահանված երեխաներին տրվել են ամանորյա նվերներ։ Դրամական աջակցություն են ստացել զոհված ազատամարտիկների, արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքները։ Համայնքի անապահով ընտանիքներին հատկացվել է 1 մլն 890 հազ դրամական օգնություն։

Արցախյան պատերազմի օրերին համայնքապետարանը իր կազմակերպված և նպատակային աջակցությունն է ցուցաբերել ինչպես Արցախին, այնպես էլ Իջևանում ապաստանած 150 արցախցիներին, պատերազմից հետո կազմակերպել է Արցախ վերադարձողների տեղափոխումը։

Կից փաստաթղթեր
Փաստաթուղթ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner