Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 մարտի 2023 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 11-001-0224-0004 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.00980ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի Իջևան  քաղաքի Արցախյան փողոցում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 11-001-0224-0004 ծածկագրով հողերից, կառուցապատման նպատակով  առանձնացվել է 0.00980հա մակերեսով հողամաս:  Համաձայն ՀՀ Տավուշի մարզի  Իջևան համայնքի  Իջևան քաղաքը  ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման  փաստաթղթերի, նշված հողամասը ընդգրկված է Իջևան համայնքի վարչական սահմաններում, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային, տրանսպորտի գործառնական նշանակության հողատարածքի մի մաս: Անհրաժեշտություն է առաջացել կառուցապատման նպատակով առանձնացված հողամասին տալ հասցեավորում:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն  որոշման  պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Իջևան  քաղաքի Արցախյան փողոցում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 11-001-0224-0004 ծածկագրով, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային, տրանսպորտի գործառնական նշանակության հողերից, կառուցապատման նպատակով  առանձնացնել 0.00980հա մակերեսով հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:

2.Իջևան  քաղաքի Արցախյան փողոցում առանձնացված  0.00980հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային, տրանսպորտի գործառնական նշանակության  հողամասին /ծածկագիր 11-001-0224-0004/   տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի  մարզ, Իջևան համայնք, քաղաք  Իջևան Արցախյան  փողոց, թիվ 94/8: 3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner