Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 743
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հունիսի 2023 թվականի N 743

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ԾԱՂԿԱՎԱՆ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,04 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Մարզպետ Թոռնիկի Մխիթարյանը  /մուտքի դիմում թիվ1785, 29.05.2023թ./, սեփականության իրավունքով իրենց պատկանող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ծաղկավան 1-ին փողոց թիվ1/1 հասցեում գտնվող 0,04 հա մակերեսով բնակավայրերի նպատակային՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ 23012017-11-0010, ծածկագիր 11-037-0020-0033/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով: Նշված տարածքին կից, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ծաղկավան 1-ին փողոց թիվ1/2 հասցեում, նույն նպատակային և գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0,02673հա մակերեսով հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի  սեփականության իրավունքը /վկայական թիվ 23052023-11-0017, ծածկագիր 11-037-0020-0020/: Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ծաղկավան 1-ին փողոց թիվ1/2 հասցեում գտնվող 0,02673հա մակերեսով  և 11-037-0020-0020 ծածկագրով, բնակավայրերի նպատակային՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը  չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր  հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով:

Հիմք ընդունելով Տավուշի Մարզի Իջևան համայնքի ավագանու 05.05.2023թ. թիվ 91 որոշման 22-րդ կետը և ղեկավարվելով ՀՀ  կառավարության,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի, 04.06.2020թ. թիվ 1023-Ն, ,,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին,, ՀՀ օրենքի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 66-րդ հոդվածի  թիվ 8 կետի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ծաղկավան 1-ին փողոց թիվ1/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Մարզպետ Թոռնիկի Մխիթարյանին պատկանող 0,04 հա մակերեսով բնակավայրերի նպատակային՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ 23012017-11-0010, ծածկագիր 11-037-0020-0033/  կից՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ծաղկավան 1-ին փողոց թիվ1/2 հասցեում գտնվող 0,02673հա մակերեսով  և 11-037-0020-0020 ծածկագրով, բնակավայրերի նպատակային՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաը, ընդլայնման կարգով տրամադրել քաղաքացի՝ Մարզպետ Թոռնիկի Մխիթարյանին՝  ուղղակի վաճառքով  վաճառել 1քմ-ը 336․6 ՀՀ դրամով՝  89973 /ութսունինն հազար ինն հարյուր  յոթանասուներեք/  ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

2.Քաղաքացի՝ Մարզպետ Թոռնիկի Մխիթարյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի  պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner