Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 27
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԵՄ ՈՍԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023Թ․ ՖՈՆԴԱՅԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքին հատկացվել է 70 450 798 (յոթանասուն միլիոն չորս հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունութ) ՀՀ դրամ, այդ թվում՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամը՝ 2 400 000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ՝ Բերքաբեր բնակավայրի մարզադաշտի վերազինման համար, Հ․ Հովնանյան հիմնադրամը հատկացրել է 52 200 000 (հիսուներկու միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման համակարգերի կառուցման համար, Սուքիասյան բարեգործական հիմնադրամը հատկացրել է 7 000 000 (յոթ միլիոն) ՀՀ դրամ՝ Մետաղագործների փողոցի խաղահրապարակի կառուցման համար, Աչաջուր բնակավայրի թիվ 42 փողոցի ասֆալտապատման համար բարերարի կողմից հատկացվել է 8 850 798 (ութ միլիոն ութ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունութ) ՀՀ դրամ։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համայնքին հատկացրել է 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ աուդիտորական ծառայություն ձեռք բերելու նպատակով։

Անհրաժեշտություն է առաջացել կրթության ուսուցման հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ֆինանսավորման նպատակով հատկացնել 3 852 200 (երեք միլիոն ութ հարյուր հիսուներկու հազար երկու հարյուր) ՀՀ դրամ։

Համայնքի ղեկավարի առաջարկությամբ անհրաժեշտություն է առաջացել համայնքի 2023թ․-ի ֆոնդային և վարչական բյուջեում կատարել փոփոխություններ։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով․

Համայնքի ավագանին որոշում է․

1․Իջևան համայնքի 2023թ ֆոնդային բյուջեի եկամտային մասի 26-12-00  ավելացնել 70 450 798 ՀՀ դրամով և ծախսային մասը՝

  • Իջևան համայնքի 26-12-00 բաժնի 70 450 798 ՀՀ դրամ գումար հատկացնել Իջևան համայնքի 01-01-01 բաժնի 5112 հոդվածին՝ 7 000 000 ՀՀ դրամ, 5113 հոդվածին՝ 2 400 000 ՀՀ դրամ, 04-02-04 բաժնի 5112 հոդվածին 52 200 000 ՀՀ դրամ, 04-05-01 բաժնի 5113 հոդվածին՝ 8 850 798 ՀՀ դրամ։

2․վարչական  բյուջեի եկամտային մասի 28-50-00 ավելացնել 1 000 000(մեկ միլիոն) ՀՀ դրամով և ծախսային մասով՝ 

  • Իջևան համայնքի 900375121200 հաշվից 3 852 200 (երեք միլիոն ութ հարյուր հիսուներկու հազար երկու հարյուր) դրամ փոխանցել 4511 հոդվածին։
  • Իջևան համայնքի 28-50-00 բաժնի 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ հատկացնել 01-01-01 բաժնի 4235 հոդվածին։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԵՄ ՈՍԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner