Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Կարեն Վահանի Կարապետյանը /մուտքի դիմում թիվ1065, 17.06.2021թ./, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 20/19 հասցեում գտնվող 11-001-0043-0080 ծածկագրով և 800,0քն մակերեսով վարձակալության իրավունքով իրեն հատկացված բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխելու /վկայական թիվ 31032021-11-0028/ և սեփականության իրավունքով իրեն օտարելու խնդրանքով: Համաձայն ՀՀ Տավուշի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ 14.06.2022թ. թիվ2/փ-122 եզրակացության և Իջևան համայնքի ղեկավարի թիվ 780 որոշման հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /վկայական 03082022-11-0029, ծածկագիր 11-001-0043-0080/:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 800,0քմ մակերեսնով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը չի խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չի դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 24.06.2022թ. թիվ 6 նիստի թիվ 115, թիվ 108 որոշումները և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի թիվ 66 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի և 2-րդ կետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 20/19 հասցեում գտնվող 800,0քմ մակերեսով հողամասը /վկայական 03082022-11-0029, ծածկագիր 11-001-0043-0080/ գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Նալբանդյան փողոցի թիվ 20/19 հասցեի 800,0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը վաճառել քաղաքացի՝ Կարեն Վահանի Կարապետյանին գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, 1քմ 4441,8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 3553440/երեք միլիոն հինգ հարյուր հիսուներեք հազար չորս հարյուր քառասուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: