Համայնքի ավագանու 14.10.2022թ. ,,Տավուշի մարզի իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինություններ և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին'' թիվ142 որոշման համաձայն 2022թ. նոյեմբերի 28-ին կայացել է գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակներով հողամասի /վկայական թիվ03092022-11-0002/ աճուրդային վաճառք:
Հաշվի առնելով աճուրդի արդյունքները և այն հանգամանքը, որ հողամասերը չեն գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված տարածքում և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 67, 68, 69 և 70 հոդվածների դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել 28.11.2022թ. կայացած գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով հողամասի տրամադրման աճուրդի եզրափակիչ արձանագրությունները համաձայն` ներքոհիշյալ աղյուսակի.
ՀՀ
|
Արձ.
N
|
Հաղթողի անունը, ազգանունը
|
Հողամասի
հասցեն
|
Մակերեսը՝
քմ
|
Վաճառքի գինը՝ դրամ
|
Նպատակը
|
2
|
5
|
Էմիլ Ռաֆիկի Խոջոյան
|
Իջևան համայնք, գ. Աչաջուր
|
7291․3
|
401021
|
գյուղատնտեսական գործունեություն
|
2. Հանձնարարել համայնքապետարանի, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնին /Ա. Այդինյան/ կազմել հողահատկացման փաստաթղթեր և հաղթողի հետ կապել հողամասի առուվաճառքի պայմանագիր: