Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 08
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունվարի 2023 թվականի N 08

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24.06.2022Թ. ԹԻՎ 118 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ավագանու 24.06.2022թ. թիվ 118 որոշման մեջ անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն:

Հաշվի առնելով վերոգրյալը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝

Համայնքի ավագանին որոշում է.

1. 24.06.2022թ. թիվ 118 որոշումը կարդալ.

,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,0356ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ  ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան են դիմել /04.05.2022թ. մուտքի թիվ 1388 դիմում/ քաղաքացիներ՝ Լուսինե, Լուիզա և Արմեն  Ճաղարյանները, որ համաձայն 04.11.2009թ. թիվ 1837 ժառանգության իրավունքի վկայագրի, Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում, վարձակալության իրավունքով /հողամասը վարձակալության հանձնելու մասին՝ 25.05.2002թ. թիվ 797 պայմանագիր/ ձեռք են բերել 362,0քմ հողամաս, որից 6,0քմ մակերեսով մասից 05.03.2010թ. կազմված ս/մ թիվ 106 համաձայնագրի հիման վրա հրաժարվել են և փաստացի իրենց տրամադրության տակ գտնվող 356,0քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը լրանում է, ուստի դիմել են պայմանագրի ժամկետի երկարացման խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ համաձայնություն, Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացիներ՝ Լուսինե, Լուիզա և Արմեն  Ճաղարյաններին պատկանող 356,0քմ մակերեսով հողամասի նկատմաբ  25.05.2002թ. կնքված թիվ 797 պայմանագրի ժամկետը պայմանագրի 15-րդ կետի համապատասխան 20/քսան/ տարի ժամկետով երկարացնելու  համայնքի ղեկավարի առաջարկությանը: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացիներ՝ Լուսինե, Լուիզա և Արմեն  Ճաղարյաններին պատկանող 356,0քմ մակերեսով հողամասի նկատմաբ  25.05.2002թ. կնքված թիվ 797 պայմանագրի ժամկետը պայմանագրի 15-րդ կետի համապատասխան 20/քսան/ տարի ժամկետով երկարացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:,,


Կողմ -17

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ

ՉԱՊՈՒԽՅԱՆ ԳԱԳԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(566.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner