Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0.79269 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 30.03.2006թ. թիվ 512-Ն որոշման և Տավուշի մարզի Աչաջուր համայնքին անհատույց փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-013-0310-0057 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել 0.79269 հա մակերեսով հողամաս և հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի դրույթներով .
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքից /ծածկագիր 11-013-0310-0057/, գյուղատնտեսական գործունեության նպատակով, առանձնացնել 0.79269 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացված 0.79269 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով /ծածկագիր 11-013-0310-0057/: