Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 740
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հունիսի 2023 թվականի N 740

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/40 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.0019ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

տավուշի մարզ, Իջևան համայնք, ք․ Իջևան Մետաղագործների փողոց թիվ 1/40 հասցեում գտնվող 19.0քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը, կառուցապատման իրավունքով տրամադրված է Գոհար Գրիգորյանին /վկայական թիվ2621325, ծածկագիր 11-001-0015-0005/: Ըստ որակավորում ունեցող անձի չափագրման և եզրակացության,  կադաստրային քարտեզում սխալ է տեղադրված 0.0019հա մակերեսով և 11-001-0015-0005 ծածկագրով հողամասը: Անհրաժեշտություն է առաջացել կատարել նշված հողամասի տեղադիրքի ուղղում, որի արդյունքում չի փոխվում  հողամասի չափերը և պատկանելությունը, փոխել գործառնական նշանակությունը և գրանցել համայնքի սեփականության իրավունքը։ 

Հաշվի առնելով վերոնշյալը, որակավորում ունեցող անձի  եզրակացությունը  և  ղեկավարվելով     Հայաստանի  Հանրապետության  ,,Հողային օրենսգրքի,,  թիվ 43-րդ հոդվածի թիվ 1-ին կետի, թիվ 3-րդ ենթակետի թիվ 53 հոդվածի  դրույթներով, ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի 2-րդ  կետի պահանջներով .

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոց թիվ 1/40 հասցեում գտնվող 0.0019հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-001-0015-0005/ գործառնական նշանակությունը բնակավայրերի նպատակային, այլ հողեր գործառնական նշանակություն հողեր շարքից փոխադրել բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի շարք:

2.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոց թիվ 1/40 հասցեում գտնվող  0.0019հա մակերեսով բնակավայրերի նպատակային, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-001-0015-0005/:

3.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Տավուշի մարզի  Իջևան  համայնք, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոց, թիվ 1/40 հասցեում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 0.0019հա մակերեսով հողամասի նկատմամբ  Իջևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով /ծածկագիր 11-001-0015-0005/:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner