Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 53
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2023 թվականի N 53

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ները լիցենզավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել այդ նախադպրոցական ուսումնական հաստատությունների և նախակրթարանի կողմից օգտագործվող, համայնքի սեփականությունը հանդիսացող մասնաշենքերը և դրանց սպասարկման հողամասերը անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել վերոնշյալ կազմակերպություններին:

Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետով.

Համայնքի ավագանին որոշում է․

Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը՝

1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Գետահովիտ 1-ին փողոց թիվ19 հասցեում գտնվող մշակույթի տան մասնաշենքի 1-ին հարկի 140.35քմ մակերեսով և 2-րդ հարկի 301.9քմ մակերեսով տարածքը, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Գետահովիտի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:

2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Վազաշեն 9-րդ փողոց թիվ11 հասցեում գտնվող 996.55քմ ներքին մակերեսով մանկապարտեզի շենքն, իր սպասարկման 4069.0քմ մակերես հողամասով /ծածկագիր 11-059-0024-0005/, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Վազաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:

3.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Դիտավան 1-ին փողոց թիվ35 հասցեում գտնվող վարչական շենքի 203.7քմ մակերեսով տարածքը /նկուղ՝ 30.4քմ, 1-ին հարկ՝ 89.2քմ, 2-րդ հարկ՝ 84.1քմ մակերեսով/ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Դիտավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:

4.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Ազատամուտ վարչական սահմաններում գտնվող 1310.41քմ  մակերեսով մանկապարտեզի շենքն /1-ին հարկ՝ 681.07քմ, 2-րդ հարկ՝ 629.34քմ մակերեսով/, իր սպասարկման 3450.5քմ մակերես հողամասով, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Ազատամուտ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:

5.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաքբեր 2-րդ փողոց թիվ2/2 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի 1-ին հարկի 172.69քմ մակերեսով տարածքը / անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Բերքաբերի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:

6.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Սևքար 28-րդ փողոց թիվ7 հասցեում գտնվող 486.3քմ ներքին մակերեսով մանկապարտեզի շենքն, իր սպասարկման 1746.0քմ մակերես հողամասով, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Սևքարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner