Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 25
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2023 թվականի N 25

,,ՏԵՂԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԶՈՐԵՂԱՑՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ,, ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ,,,,ԱՂՍՏԵՎԻ ՀՈՎԻՏ,, ՏԵՂԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԽՈՒՄԲ,, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ գործընկերությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ` Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Հայասատանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում իրականացնում է «Տեղական դերակատարների  զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» քառամյա ծրագիրը, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել Իջևան համայնքի մասնակցությամբ ստեղծել ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը։

Համայնքի ավագանին որոշում է.

1.Իջևան համայնքի մասնակցությամբ ստեղծել ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությունը։
2.««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին ցանկություն հայտնած մյուս անձանց հետ համատեղ ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին գրավոր պայմանագիրը կնքելու և ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովին մասնակցելու և Իջևան համայնքը ներկայացնելու համար լիազորել Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին։

Նկատի ունենալով ստեղծվող ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր հանդիսանալու

  • Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Դոլմազյանի,
  • Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Բեգինյանի,
  • Իջևան համայնքի Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավար Իսկանդար Մեհրաբյանի,
  • Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի վարչական ղեկավար Հակոբ Սարիբեկյանի,
  • Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Սարիբեկյանի,
  • Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Հարությունյանի,
  • Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավար Լորիկ Բադիրյանի,
  • Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի «Մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Նարինե Պողոսյանի ցանկությունը,

Իջևան համայնքի ավագանին հավանություն է տալիս, որ վերը թվարկված անձինք Իջևան համայնքի շահերը ներկայացնելու և պաշտպանելու առաքելությամբ, որպես ֆիզիկական անձինք, մասնակցեն ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադրման մասին գրավոր պայմանագիր կնքելուն և հիմնադիր ժողովին մասնակցելու իրավունք ձեռք բերեն։


Կողմ -18

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ

ԾՈՎԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ

ՉԱՊՈՒԽՅԱՆ ԳԱԳԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner