Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 182
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 մարտի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՉԱՋՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 11-013-0253-0047 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.089ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում, քաղաքացի  Արտակ Ջհանի Խաչիկյանին սեփականության իրավունքով պատկանող  հողամասի մակերեսը, ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2588021 վկայականի  կազմում է 0.089 հա:Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2588021  վկայականի և վկայականի հիմք հանդիսացող հողաշինական փաստաթղթերի 0.089 հա մակերեսով հողամասը հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-013-0253-0047/, ուստի քաղաքացին դիմել է 0.089 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական հողերի շարքին դասելու  խնդրանքով:

Հիմք ընդունելով քաղաքացու 21.01.2025թ. թիվ 0204 դիմումը և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու                   թիվ 3 նիստի թիվ 42 որոշման  պահանջները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման,  ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 42 հոդված,  թիվ 1 կետ, թիվ 1 և թիվ 2 ենթակետերի  դրույթները ՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Արտակ Ջհանի Խաչիկյանին սեփականության իրավունքով պատկանող 0.089 հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-013-0253-0047/ գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության, հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողատեսքի՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային տնտեսություն և գյուղատնտեսական արտադրանքի վերամաշակման արտադրամաս կառուցելու նպատակով:

2. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում, քաղաքացի Արտակ Ջհանի Խաչիկյանին սեփականության իրավունքով պատկանող 0.089 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-013-0253-0047/ տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, Իջևան համայնք գյուղ Աչաջուր թիվ 14 հողամաս:

3. Նախագծային փաստաթղթեր կազմելու համար տրամադրել նախագծման թույլտվություն(ճարտարապետահատակագծային առաջադրանք):

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner