Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Էդիկ Արտաշի Էլլարյանը՝ ծնված 16.08.1946թ., որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի /ս/մ թիվ 264, կազմված՝ 06.03.2025թ./ հիման վրա, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գանձաքար բնակավայրում ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Գանձաքար համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.07.1991թ. նիստի թիվ 7 որոշման, կազմում է 0.18հա /ծածկագիր 11-021-0049-0007/, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 0.18հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1964-1970թ.թ. կառուցված 240.9քմ ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-021-0049-0007/:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական 0.18հա մակերեսով հողամասը և 240.9քմ մակերեսով բնակելի տուն կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել քաղաքացի Էդիկ Արտաշի Էլլարյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գանձաքար բնակավայրում գտնվող, օրինական 0.18հա մակերեսով հողամասի 240.9քմ ներքին մակերեսով բնակելի տան, և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-021-0049-0007/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Քաղաքացի Էդիկ Արտաշի Էլլարյանին պատկանող 0.18հա մակերես հողամասով /ծածկագիր 11-021-0049-0007/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գանձաքար 10-րդ փողոց 7 բնակելի տուն :
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :