Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Գևորգ Իվանի Ամիրյանը, իրենց պատկանող Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.00197 հա մակերեսով հողամասին հասցեավորում տրամադրելու և տեղադիրքի ուղղման խնդրանքով /ծածկագիր 11-009-0029-0025, վկայական 2631512/:
Հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացություն և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման եվ ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0.00197 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-009-0029-0025 վկայական 2631512/ տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Այգեհովիտ,1-ին փողոց, 74/2 հողամաս:
2. Հաստատել՝ Տավուշի մարզ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.00197հա մակերեսով /ծածկագիր 11-009-0029-0025,վկայական 2631512/ հողամասի սահմանները, կատարելով հողամասի սահմանների տեղադիրքի ուղղում՝ ըստ որակավորում ունեցող անձի կողմից տրված եզրակացության և ճշտված սահմաններով հատակագծի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: