Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոց, թիվ 6/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 14․3քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Վաղարշակ Ռազմիկի Մարությանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 14․3քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 12․65քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ03032025-11-0025/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 14․3քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունը, իր զբաղեցրած 14․3քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Վաղարշակ Ռազմիկի Մարությանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 14․3քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 14․3քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Վաղարշակ Ռազմիկի Մարությանին /11.03.2025թ.,դիմում թիվ0779/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոց, թիվ 6/2 հասցեում գտնվող 14.3քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441,8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 63518 /վաթսուներեք հազար հինգ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 14.3քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 28157 /քսանութ հազար հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: