Այսօր: Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2023թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 74
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 74


Զեկ. ԷԴԳԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԵՐՔԱԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՉՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՆԱԽԿԻՆ ՋՐԱԳԾԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը նշում է, որ Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավարն առաջարկություն է ներկայացրել նախկին ջրագծի չշահագործվող խողովակաշարն ապամոնտաժել և պիտանի հատվածներն օգտագործել որպես լուսավորության ցանցի հենասյուներ, իսկ նախկին պոմպակայանի ջրահեռացման խողովակն օգտագործել ջրագծի բաժանարարներ պատրաստելու համար:
Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի 21-րդ կետով.

Համայնքի ավագանին որոշում է

Տալ համաձայնություն`

1. Բերքաբեր բնակավայրի նախկին ջրագծի 1 կմ երկարությամբ 100 մմ տրամագծով խողովակաշարի պիտանի հատվածներն օգտագործել որպես լուսավորության ցանցի հենասյուներ:

2. Նախկին պոմպակայանի ջրահեռացման 35 մ երկարությամբ 600 մմ տրամագծով խողովակն օգտագործել ջրագծի բաժանարարներ պատրաստելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԳԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
(0263)42138
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner