Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ազգանուշ Ստեփանի Մելիքբեկյանը, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի, Արցախյան փողոցի, թիվ 94/11 հասցեում գտնվող և իրենց պատկանող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.01597հա մակերեսով հողամասին /վկայական թիվ 10102024-11-0065, ծածկագիր 11-001-0224-0114/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով /դիմոում թիվ00783, 11.03.2025թ./: Նշված տարածքին կից, բնակավայրերի նպատակային հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0.00541 հա մակերեսով չկառուցապատված հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 25022025-11-0036, ծածկագիր 11-001-0224-0128/ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Արցախյան փողոցի, թիվ 70 հասցեով: Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Արցախյան փողոցի, թիվ 70 հասցեում գտնվող 0.00541 հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի, 04.06.2020թ. թիվ 1023-Ն, ,,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին,, ՀՀ օրենքի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 66-րդ հոդվածի թիվ 8 կետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Արցախյան փողոցի, թիվ 94/11 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ազգանուշ Ստեփանի Մելիքբեկյանին պատկանող, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.01597հա մակերեսով հողամասին /վկայական թիվ 10102024-11-0065, ծածկագիր 11-001-0224-0114/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Արցախյան փողոցի, թիվ 70 հասցեում գտնվող 0.00541հա մակերեսով բնակավայրերի նպատակային հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 25022025-11-0036, ծածկագիր 11-001-0224-0128/, ընդլայնման կարգով տրամադրել Ազգանուշ Ստեփանի Մելիքբեկյանին ուղղակի վաճառքով և հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման 12-րդ գոտում, այն վաճառել 1քմ 2887.5 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 156214 /մեկ հարյուր հիսունվեց հազար երկու հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Արցախյան փողոցի, թիվ 94/11 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ազգանուշ Ստեփանի Մելիքբեկյանին պատկանող, նակավայրերի հասարակական կառուցապատման 0.01597հա մակերեսով հողամասին /վկայական թիվ 10102024-11-0065, ծածկագիր 11-001-0224-0114/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Արցախյան փողոցի, թիվ 70 հասցեում գտնվող 0.00541հա մակերեսով բնակավայրերի նպատակային հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 25022025-11-0036, ծածկագիր 11-001-0224-0128/, ընդլայնված անշարժ գույքին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, Արցախյան փողոցի, թիվ 70:
3.Քաղաքացի՝ Ազգանուշ Ստեփանի Մելիքբեկյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է: