Այսօր: Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2023թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 03
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 03


Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը նշում է, որ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ղարագյոզան փողոցում գտնվող 62.7քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0081-0038/ հողամասը և Սպանդարյան փողոցում գտնվող 909.5քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0154-0075/ հողամասը, կադաստրային քարտեզում արտացոլված է, որպես ֆիզիկական անձանց պատկանող բնակելի կառուցապատման հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չէ և դրա նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չէ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով.

Համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ղարագյոզան փողոցում գտնվող 62.7քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0081-0038/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:

2.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող 909.5քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0154-0075/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
(0263)42138
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner