Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 87/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 24․7քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Անդրանիկ Հենրիկի Բադիրյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 24․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 22․05քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ04032025-11-0044/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 24․7քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 24․71քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Անդրանիկ Հենրիկի Բադիրյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 24․7քմ մակերեսով հողամասը և 24․7քմ մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Անդրանիկ Հենրիկի Բադիրյանին /12.03.2025թ. դիմում թիվ0802/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ87/3 հասցեում գտնվող 24․7քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 109712/մեկ հարյուր ինն հազար յոթ հարյուր տասներկու/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 24․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 48634 /քառասունութ հազար վեց հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: