20.03.24
Վազաշեն և Ենոքավան բնակավայրերի դպրոցներում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր. Դեսպանն այցելել է Տավուշի մարզ
|
Մարտի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգին:Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը:Հանդիպման ընթացքում մարզպետը դեսպանին ներկայացրել է հնարավոր համագործակցության ուղղությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:Քննարկվել են նաեւ Տավուշի մարզում կրթության ոլորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հարցեր:Դեսպանն իր խոսքում վստահեցրել է, որ այս ոլորտների զարգացումն արդյունավետ կլինի, որովհետև Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի:Դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել ընդունելության ...
Մանրամասն |
|
19.03.24
Վարդենիսի և Իջևանի համար» ծրագրի շրջանակներում Վարդենիս և Իջևան համայնքներում իրականացվեց մեկական թաքստոցի գենդերազգայուն կահավորում
|
ՄԱԿ-ի 1325 բանաձևի գործողությունների տեղական ծրագրերի համատեղ իրականացում Վարդենիսի և Իջևանի համար» ծրագրի շրջանակներում Վարդենիս և Իջևան համայնքներում իրականացվեց մեկական թաքստոցի գենդերազգայուն կահավորում, ինչը ենթադրում է՝ հատկապես կանանց հատուկ կարիքների հաշվի առնում կահավորման գործընթացում։ Ստորև կարող եք գտնել մի քանի լուսանկարներ Վարդենիս և Իջևան համայնքների թաքստոցների կահավորման գործընթացից:ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի վերաբերյալ տեղայնացված գործողությունների ծրագիրը և ժամանակացույցը մշակվել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ 2022-2023թթ-ին իրականացված «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացման բարձրացում` միջոլորտային ...
Մանրամասն |
|
15.03.24
Արթուր Ճաղարյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը
|
«Մ.Մելքոնյանի» անվան ռազմամարզական վարժարանում օրերս տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը և այլք։ «Մ.Մելքոնյանի» անվան ռազմամարզական վարժարանի սաները ելույթ են ունեցել ցուցադրական վարժանքներով: Համերգային ծրագրով հանդես եկավ նաև 3-րդ բանակային կորպուսի նվագախումբը: Միջոցառումն անցավ տոնական բարձր տրամադրությամբ և հայրենասիրական ոգով լեցուն:
|
|
13.03.24
Ուշադրություն
|
Երթևեկության փոփոխություն Իջևան քաղաքում։ Հարգելի վարորդներ, Երևանյան փողոցում (ավտոկայանի դիմաց) տեղադրվել է տրանսպորտային միջոցների կանգառն արգելող նշան։ Խնդրում ենք հետևել երթևեկության կանոններին։
|
|
11.03.24
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի կանայք,մայրեր և քույրեր,ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ: Այն ևս մեկ առիթ է արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, երախտագիտությունն ու նվիրվածությունը ձեր նկատմամբ:Հայ կինը միշտ եղել է ընտանիքի հենասյունը,ավանդական արժեքների կրողը: Մեր հազարամյա պատմության մեջ քիչ չեն եղել օրհասական պահերին հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության օրինակները: Տարիների ընթացքում մենք համոզվեցինք, որ հարկ եղած դեպքում` հայ կինն անգամ զենքով կարող է կանգնել հայրենի սահմանին : Խոնարհումս և երախտիքիս խոսքերը` այդ կանանց և մեր հերոսածին մայրերին:Սիրելի կանայք,անգնահատելի է ձեր դերը նաև սերունդների դաստիարակության գործում և ողջունելի է ձեր ակտիվ մասնակցությունը պետական ...
Մանրամասն |
|
06.03.24
Հանդիպում Արցախից բռնի տեղահանվածների հետ
|
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը և մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն Իջևան խոշորացված համայնքի Ազատամուտ, Աչաջուր և Գանձաքար բնակավայրերում հանդիպել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ծանոթացել վերջիններիս հուզող հարցերին։Վերոհիշյալ բնակավայրերում նրանք այցելել են նաև դպրոցներ, մանկապարտեզներ և ամբուլատորիաներ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին։Աչաջուր և Գանձաքար բնակավայրերում դիտարկվել են իրականացվող սուբվենցիոն ծրագրերը։Բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ։Նմանատիպ այցերը և տեղում խնդիրներին ծանոթանալու պրակտիկան կրելու է շարունակական բնույթ։
|
|
29.02.24
Կայացել է Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստը.
Հաստատվել է Իջևան համայնքի 2024 թ.-ի տարեկան աշխատանքային պլանը
|
Այսօր տեղի է ունեցել Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ: Վերջինիս ընթացքում ավագանին հաստատել է համայնքի 2023թ.-ի ՏԱՊ-ի իրականացման հաշվետվությունը:ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետի և 82-րդ հոդվածի համաձայն` ավագանին հաստատել է նաև համայնքի 2024 թ.-ի տարեկան աշխատանքային պլանը: Հաջորդիվ ավագանու ուշադրությանն է ներկայացվել Իջևան համայնքի 2023թ.-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:Նիստի ընթացքում ավագանու անդամները իրենց առաջարկություններն են ներկայացրել համայնքի ղեկավարին` օրակարգում ներառված այլ հարցերի մասին:Արտահերթ նիստի ավարտին ցուցադրվել է տեսանյութ` 2023թ-ի ընթացքում Իջևանի համայնքապետարանի կատարած աշխատանքների մասին,որին կարող եք ծանոթանալ ստորև`2023 թվականին Իջևան խոշորացված ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |