Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մրցույթ
2024,Ապրիլ 16 - Մայիս 17
ԱՃՈՒՐԴ
2024,Ապրիլ 4 - Մայիս 6
Մրցույթ
2024,Ապրիլ 2 - Մայիս 3
ԱՃՈՒՐԴ
2024,Մարտ 27 - Ապրիլ 29
ԱՃՈՒՐԴ
2024,Մարտ 19 - Ապրիլ 19
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2023,Դեկտեմբեր 25 - 2024,Հուլիս 15

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.04.24 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Խորհրդանշական այս օրն առաջին հերթին մենք գլուխ ենք խոնարհում մեր այն հերոս ոստիկանների առջև, ովքեր հայրենիքը սիրեցին սեփական կյանքից ավելի: Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի: Մասնագիտական այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ոստիկանի բարդ և պատասխանատու աշխատանքը: Իջևանի համայնքապետարանի և անձամբ իմ անունից` ի սրտե շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին: Ոստիկանությունն իր առաքելությունը կատարում է պատվախնդրորեն՝ իր ավանդը բերելով պետության իրավապահ համակարգի կայունությանը և պետականության հիմքերի ամրապնդմանը:Կրկին շնորհավորելով մասնագիտական ... Մանրամասն
10.04.24 «Ֆրանկոֆոնիայի օրեր-2024»-ի շրջանակներում Իջևանի արվեստի դպրոցում կայացել է, արդեն ավանդական դարձած, «Հայ֊ֆրանսիական բարեկամություն» խորագրով նկարչական ցուցահանդես
Մասնակիցներն իրենց նկարներում արտացոլել էին երկու երկրների ամուր բարեկամությունը և ընդհանրությունները:Ցուցահանդեսին ներկա էր նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը: Համայնքապետը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին` բարձր գնահատելով նրանց աշխատանքները: Ցուցահանդեսին մասնակից բոլոր երեխաները համայնքի ղեկավարի կողմից ստացան նվերներ և շնորհակալագրեր, իսկ լավագույնները պարգևատրվեցին նաև պատվոգրերով։
08.04.24 Տեղի ունեցավ «Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլը։
5֊9֊րդ դասարանցիների մրցապայքարում հաղթող ճանաչվեց Ազատամուտի դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Իջևանի երրորդ և Աչաջրի դպրոցների թիմերը։10֊12֊րդ դասարանցիների պայքարում առաջին տեղ գրավեց Այգեհովիտի դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Աչաջրի և Սարիգյուղի դպրոցների թիմերը։Մրցանակային տեղ գրաված թիմերը պարգևատրվեցին գավաթներով և պատվոգրերով։ Վերջիններս իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլին։
08.04.24 Իջևանի համայնքապետարանը սերտ համագործակցում է կրթական հաստատությունների հետ, աջակցում նրանց նախաձեռնություններին

Իջևանի համայնքապետարանը, աջակցելով քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի նախաձեռնությանը՝ բարեկարգել է դպրոցի հարակից տարածքը: Բարեկարգման ընդհանուր բյուջեն կազմել է 650. 000 դրամ, որից 200.000 դրամը «ՓՐՈՋԵՔԹ ՀԱՐՄՈՆԻ» միջազգային կազմակերպության կողմից տրամադրել է թիվ 1 հիմնական դպրոցին՝ աշխատանքներն իրականացնելու համար: Գումարի մնացած մասը տրամադրել է համայնքապետարանը՝ դպրոցին հարակից թաղամասի բնակիչների և աշակերտների ժամանցը գեղեցիկ և բարեկարգ կազմակերպելու նպատակով: Աշխատանքերի արդյունքում կատարվել են սալարկման աշխատանքներ, տեղադրվել է 5 նստարան:

07.04.24 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի կանայք,մայրեր, քույրեր և դուստրեր,ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:Հայ կինը բոլոր ժամանակներում էլ եղել է ընտանիքի հենասյունն ու ազգային լավագույն արժեքների կրողը: Միաժամանակ պետք է նշեմ, որ մեր հազարամյա պատմության մեջ քիչ չեն եղել նաև հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության օրինակները: Մայրության տոնի կապակցությամբ` առանձնահատուկ երախտիքի և խոնարհումի խոսքեր եմ ուզում հղել մեր որդեկորույս ու հերոսածին մայրերին: Սիրելի մայրեր, խոնարհվում եմ ձեր առջև: Ոչինչ չի կարող սփոփել ձեր ցավը, ուստի ձեզ համբերություն և մեծ ուժ եմ մաղթում: Հավատ եմ մաղթում՝ վաղվա օրվա նկատմամբ: Վստահ եղեք, որ միասին մենք դեռ կերտելու ենք ձեր որդիների երազած հայրենիքը : Կրկին շնորհավորելով ... Մանրամասն
05.04.24 Կայացել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 1֊3֊րդ դասարանների համայնքային փուլը
Կայացել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 1֊3֊րդ դասարանների համայնքային փուլը, որին մասնակցել են Այգեհովիտի, Սևքարի, Կայանավանի և Իջևանի առաջին, չորրորդ և հինգերորդ դպրոցների թիմերը։Հաղթող է ճանաչվել Իջևանի հինգերորդ դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են Իջևանի առաջին և չորրորդ դպրոցների թիմերը։
04.04.24 Գարնան արևը մայր է» խորագրով միջոցառում` Իջևանի մշակույթի տանը
Կանանց միամսյակի կապակցությամբ Իջևանի մշակույթի տունը կազմակերպել էր հերթական գեղեցիկ միջոցառումը։Միջոցառմանը, ի թիվս այլ հրավիրվածների, ներկա էին նաև զոհված զինվորների կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր։ Վերջիններիս համայնքի ղեկավարի անունից հանձնվեցին ծաղկեփնջեր։
Գեղարվեստական մասն ապահովեցին Իջևանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային կրթօջախների սաներն ու ուսուցիչները։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան
Լողավազան
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner