Այսօր: Ուրբաթ, 17 Օգոստոսի 2018թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2018,Օգոստոս 14 - 17
Աճուրդային կարգով օտարվելիք գույքի ցանկ
2018,Հունիս 20 - Դեկտեմբեր 31


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.08.18 Երեխաները` ավելի հարմարավետ պայմաններում

Համայնքապետ Վարդան Ղալումյանի հերթական այցի ժամանակ թիվ 5 մանկապարտեզի աշխատակիցները խնդրել էին աջակցել, որպեսզի ավագ և միջին խմբերի սենյակների հատակների գորգերը փոխարինվեն նորերով:
Համայնքապետը օրերս կատարեց իր խոստումը. մանկապարտեզի գորգերը նորացվեցին: Այսուհետ երեխաներն ավելի հարմարավետ սենյակներում կանցկացնեն իրենց առօրյան:

13.08.18 «Քաջալերել աշխատանքը, ճեղքել հուսահատությունը»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդավայր Իջևանում անհամբերությամբ էին սպասում հայրենակիցները։ Քաղաքի և տարածաշրջանի համայնքների բնակիչները մշակույթի տան առջև աղ ու հացով և ծափողջույններով ընդունեցին վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը` կարևորելով աշխատանքը, որոշակի համեմատություններ կատարեց այն մասին, որ նախորդ իշխանության օրոք ժողովուրդը նույնիսկ աշխատանքի առկայության դեպքում հրաժարվում էր` պատճառաբանելով, որ կզրկվի փարոսից: Այնինչ դա արվ ում էր,որ մարդիկ աղքատ մնային և մի քանի դրամի համար ստիպված ընտրություն կատարեին ոչ ցանկալի թեկնածուի օգտին: Վարչապետն ասաց, որ պետք է քաջալերել աշխատանքը, ստեղծել աշխատատեղ, ճեղքել հուսահատությունը: «Չէ որ հայ ժողովուրդը աշխատող է, օգնության հասնող, ձեռք ... Մանրամասն
13.08.18 Միջոցառումների շարք` նվիրված երիտասարդության միջազգային օրվան
Կիրակին Իջևանում տոնական էր: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Աջակցության ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ իրականացվեց միջոցառումների շարք` նվիրված երիտասարդության միջազգային օրվան: Եվ քանի որ Իջևանը հռչակված է 2018թ-ի երիտասարդական մայրաքաղաք միջոցառումների շարքն առավել հագեցած էր և բովանդակալից: Ծրագրի բացումը պաշտոնատար անձանց մասնակցությամբ սկսվեց Իջևանի քանդակների այգում , ուր հավաքվել էին քաղաքի երիտասարդները` իրենց ուրախությունը կիսելու և որոշակի խնդիրների շուրջ զրուցելու երկրի պատասխանելու հետ: Այդտեղ էին նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Իջևանի համայնքապետ Վարդան Ղալումյանը, ովքեր իրենց ներկայությամբ ոգևորեցին երիտասարդներին` ... Մանրամասն
10.08.18 Իջևանում կնշվի երիտասարդության միջազգային օրը

Հարգելի իջևանցիներ, սիրով հրավիրում ենք մասնակցելու օգոստոսի 12-ին կայանալիք երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա քաղաքային զբոսայգում` ժամը 11:00-ին: Միջոցառման ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ հղումով:

http://www.erit.am/news/hy/82599 

08.08.18 Իջևան համայնքում` անվճար անասնաբուժական ծառայություն
Ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 12.04.2018թ թիվ 01/16.1/2268-18 հանձնարարականի, համայնքը պարտավոր է ապահովել անասնաբուժական գործունեության կազմակերպում համայնքը սպասարկող, հաստիքով աշխատող անասնաբույժի միջոցով: Համայնքում առկա է 1221 խոշոր եղջերավոր անասուն, 778 խոզ, 160 ոչխար և այլ գյուղատնտեսական կենդանիներ ու թռչուններ: Հիմք ընդունելով վերոհիշյալը, համայնքի ավագանին ս/թ օգոստոսի 7-ի նիստում որոշեց «Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկում ավելացնել անասնաբույժի հաստիք: Համայնքապետարանին առաջարկվել էր հաստատել ծառայությունների  գնացուցակ` վճարովի անասնաբուժական ծառայություններ մատուցելու համար: Սակայն համայնքի ավագանին նպատակահարմար է գտել, ... Մանրամասն
07.08.18 Տեղի ունեցավ Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստը
Մինչև արտահերթ նիստի օրակարգը քվեարկության դնելը, ավագանու անդամ Վարդան Օրդինյանն առաջարկեց քննարկել համայնքի բնակիչների սոցիալական մի շարք հարցեր և այդ պատճառով որոշվեց նիստն անցկացնել դռնփակ՝ ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետով, որի համաձայն ավագանու նիստի ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ նիստեր և քննարկումներ: Համայնքի ղեկավար Վարդան Ղալու մյանն առաջարկեց հարցը դնել քվեարկության: Ավագանու անդամները միաձայն քվեարկեցին առաջարկի օգտին: Սոցիալական հարցերի քննարկումից հետո քննարկեցին օրակարգի հետևյալ հարցերը՝ 1. Համայնքի ավագանու անդամ Տիգրան Թամրազյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու ... Մանրամասն
02.08.18 Հայտարարություն

Հարգելի իջևանցիներ, ավարտվել են քաղաքի շատրվանի վերանորոգման աշխատանքները: Այսօրվանից այն գործում է ըստ սահմանված գրաֆիկի:

10.07.18 Իջևան քաղաքում մեկնարկեց ամառային զորակոչը
2018թ-ի ամառային զորակոչի կապակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում: Օրվա խորհուրդը խորին խոնարհումն էր հայոց բանակին, մեր զինվորներին: Նորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ճանապարհելու էին եկել Իջևանի զինկոմ, փոխգնդապետ Մուշեղ Ասատրյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ, բարեկամներ, ընկերներ: Միջոցառումը վարեց Գայանե Չապուխյանը, ով իր հայրենասիրական բանաստեղծություններով ոգևորեց բո լոր ներկաներին: Փոխգնդապետ Ասատրյանը զինակոչիկներին մաղթեց խաղաղ ու անվտանգ ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ:  Զինակոչիկ Թաթուլ Եսայանի գեղեցիկ կատարման ներքո նորակոչիկները պարեցին քոչարի: Համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի կողմից բոլոր զինակոչիկներին ... Մանրամասն
09.07.18 Համայնք-բնակչություն համագործակցության արդյունքում

Հեղեղների հետևանքով քանդվել և մարդկանց ու մեքենաների համար դժվարանցանելի էր դարձել քաղաքի Պռոշյան փողոցը: Բնակիչներն այդ կապակցությամբ դիմել էին համայնքի ղեկավարին: Արձագանքը չուշացավ. համայնքապետարանը արդեն սկսել է բետոնապատման աշխատանքները: Բնակիչները ևս առաջարկել են իրենց օգնությունը` աշխատանքներն ավելի արագ կազմակերպելու համար:
Ճանապարհի բարեկարգումը շուտով կավարտվի:

 
04.07.18 Հանրապետական մրցաշարում լավագույն արդյունքները գրանցեցին Իջևանի տարածաշրջանի մարզիկները

Օրերս Գյումրիի Սև Բերդ ամրոցում տեղի ունեցավ Կյոկուսինկայ կարատեի հանրապետական մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 200 լավագույն մարզիկներ: 
Այդ պայքարում բարձր արդյունքներ գրանցեցին և պատվավոր 1-3-րդ տեղեր զբաղեցրին մարզիչ Ստյոպա Սարհատյանի 31 սաները: Առաջին տեղ զբաղեցրին 10, երկրորդ` 12 և երրորդ 9 մարզիկ: Նման արդյունքը հանրապետությունում համարվում է լավագույնը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6

(0263)42138

ijevancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Այցելուների քանակը 12.02.2018-ից Այցելություների քանակ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner