Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Նարեկ Ռոմիկի Մարանյանը՝ ծնված 27.06.1990թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի գ/մ թիվ 1064, կազմված 25.02.2024թ./: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Սևքար բնակավայրի 03.03.1991թ. թիվ 2 որոշման կազմում է 0.1հա /ծածկագիր 11-058-0049-0010/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.16407հա, ուստի դիմել է օրինական 0.1հա մակերեսով և 0.06407հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.1հա մակերեսով և 0.06407հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1985-1990թթ. կառուցված 339,47քմ ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-058-0049-0010: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.16407հա մակերեսով հողամասը և 339,47քմ ներքին մակերեսով բնակելի տունը, որից 43,45քմ ներքին մակերեսով նկուղը, 118,66քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 121,95 քմ մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը,5,1քմ մակերեսով բաց պատշգամբը,22,23քմ ներքին մակերեսով անասնաշենքը, 14,3քմ ներքին մակերեսով անասնաշենքը, 13,78քմ մակերեսով ծածկը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել քաղաքացի Նարեկ Ռոմիկի Մարանյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0.16407հա մակերեսով հողամասի, 1985-1990թթ. կառուցված 339,47քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-058-0049-0010/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Քաղաքացի Նարեկ Ռոմիկի Մարանյանին պատկանող 0.16407հա մակերես հողամասով /ծածկագիր 11-058-0049-0010/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար, 3-րդ փողոց, թիվ 6բնակելի տուն :
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :