Իջևան համայնքի ղեկավարի 02.05.2024թ թիվ 995 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի ղեկավարի 02.05.2024թ. թիվ 995 որոշումը կարդալ.
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 11-058-0002-0009 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0.07593 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ալեքսանդր Շահենի Բաղմանյանը իրեն պատկանող բնակելի կառուցապատման 0.06799 հա մակերեսով հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով / ծածկագիր 11-058-0002-0009/:Ըստ չափագրողի եզրակացության սեփականության վկայագրում նշված շենք շինությունները փաստացի գոյություն չունեն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 28.09.,2005թ թիվ 1906-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում, Ալեքսանդր Շահենի Բաղմանյանին պատկանող, բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.06799 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-058-0002-0009/ տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Սևքար 27-րդ փողոց , թիվ 23 հողամաս :
2.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:,,