Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Հայկազ Սեդրակի Մինասյանը՝ ծնված 17.01.1939թ., որ համաձայն Տավուշի մարզի Սևքար բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի, Սևքար գյուղում, բնակելի տուն կառուցելու նպատակով հատկացվել է 0.15հա մակերեսով հողամաս /ըստ օրենքի ժառանգության իրավունքի գ/մ թիվ 2872 , կազմված 22.04.2024թ./: Հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.20913հա, որի վրա առկա է 1938թ. կառուցված 90.9քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հատկացված 0.15հա մակերեսով և 0.05913հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-058-0063-0016/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0,20913հա մակերեսով հողամասը և բնակելի տունը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, 10.06.2008թ. ընդունված ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել՝ Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Հայկազ Սեդրակի Մինասյանին պատկանող 0.20913հա մակերեսով հողամասի սահմանները, /ծածկագիր 11-058-0063-0016/:
2.Վերականգնել, քաղաքացի Հայկազ Սեդրակի Մինասյանի սեփականության իրավունքը Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող օրինական հատկացված 0.15հա մակերեսով և 0.05913հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 90,9քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-058-0063-0016/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացու սեփականությունը:
3. Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացի Հայկազ Սեդրակի Մինասյանին պատկանող 0.20913հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /ծածկագիր 11-058-0063-0016/ և 90.9քմ մակերեսով բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար 20-րդ փողոց, թիվ 6 բնակելի տուն:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: