01.05.24
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` Մայիսի 1-ի կապակցությամբ
|
Սիրելի հայրենակիցներ,շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Մայիսի մեկն ավանդաբար նշվում է որպես աշխատավորների տոն։ Լինի բանվոր,հացթուխ, թե պետական պաշտոնյա` այս տոնը նրանցն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով նպաստում են մեր երկրի առաջընթացին: Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին,կրթական,սոցիալական,առողջապահական ոլորտի աշխատողներին,իրավապահ համակարգի ներկայացուցիչներին` աշխատասեր և աշխատավոր յուրաքանչյուր մարդու:Իհարկե մեծ գնահատանքի է արժանի ցանկացած աշխատանք, իսկ մեզ` հայերիս համար դարեր շարունակ աշխատանքը եղել է կենսակերպ: Մենք ունեցել ենք տաղանդավոր գիտնականների, հաջողակ ձեռներեցների, շնորհալի նկարիչների, երաժիշտների ու գրողների, լավ արհեստավորների և հողագործների սերունդներ:Լինենք ...
Մանրամասն |
|
29.04.24
Բարեկարգվել են Իջևան խոշորացված համայնքի Դիտավան բնակավայրի գյուղամիջյան հրապարակը և կից փողոցը
|
Բարեկարգվել են Իջևան խոշորացված համայնքի Դիտավան բնակավայրի գյուղամիջյան հրապարակը և կից փողոցը, տեղադրվել են աղբամաններ և նստարաններ։ Բազալտապատվել են մայթերը։ Գյուղում կառուցվել է ժամանցի վայր, որը ջեռուցվում է և կաշխատի նաև ձմռանը։ Կառուցվել է նաև հասարակական զուգարան։Վերանորգվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզի սենյակներից մեկը։ Այն կծառայի որպես մանկական մարզասենյակ։
|
|
27.04.24
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` Քաղաքացու օրվա կապակցությամբ
|
ՀՀ սիրելի քաղաքացիներ,ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով: Պետության հիմքը դուք եք, սիրելի հայրենակիցներ: Այսօր մենք միասին անցնում ենք արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու բարդ ճանապարհով: Այդ ճանապարհին կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը: Հայկական տոնացույցում վերջին տարիներին ամրագրված այս տոնը կարևոր խորհուրդ ունի: Մենք պետք է միասնականությամբ և միմյանց աջակցությամբ հասնենք մեր նպատակների իրականացմանը:Մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք, որպեսզի նույն միասնականությամբ շարունակենք զարգացնել և հզորացնել մեր հայրենիքը:Այս օրը նաև հրաշալի առիթ է կարևորելու քաղաքացու իրավունքներն ու պետության` քաղաքացու հանդեպ ունեցած պարտավորությունները: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, ...
Մանրամասն |
|
25.04.24
Հարգանքի տուրք` Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
|
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ` Իջևանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում քաղաքացիները և պաշտոնատար անձինք հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին:
|
|
22.04.24
Իջևանի համայնքապետարանը շարունակում է աջակցել երիտասարդական նախաձեռնություններին
|
Իջևանի համայնքապետարանի և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական-հասարակական կազմակերպության միջև օրերս կնքվել է համագործակցության հուշագիր:Հաշվի առնելով, որ կողմերը ընդհանուր հետաքրքրություն ունեն Իջևան համայնքի երիտասարդական, մշակութային, կրթական և տեղական ինքնակառավարման ոլորտները զարգացնելու համար,հետևաբար, համատեղ ջանքերը փոխշահավետ կլինեն ծրագրեր իրականացնելու համար։Սույն հուշագրի նպատակն է ստեղծել համագործակցության հարթակ` Իջևան համայնքի տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական-հասարակական կազմակերպության միջև։ Նշենք,որ համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը մշտապես կարևորում է երիտասարդների հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնում ...
Մանրամասն |
|
16.04.24
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
|
Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Խորհրդանշական այս օրն առաջին հերթին մենք գլուխ ենք խոնարհում մեր այն հերոս ոստիկանների առջև, ովքեր հայրենիքը սիրեցին սեփական կյանքից ավելի: Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի: Մասնագիտական այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ոստիկանի բարդ և պատասխանատու աշխատանքը: Իջևանի համայնքապետարանի և անձամբ իմ անունից` ի սրտե շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին: Ոստիկանությունն իր առաքելությունը կատարում է պատվախնդրորեն՝ իր ավանդը բերելով պետության իրավապահ համակարգի կայունությանը և պետականության հիմքերի ամրապնդմանը:Կրկին շնորհավորելով մասնագիտական ...
Մանրամասն |
|
10.04.24
«Ֆրանկոֆոնիայի օրեր-2024»-ի շրջանակներում Իջևանի արվեստի դպրոցում կայացել է, արդեն ավանդական դարձած, «Հայ֊ֆրանսիական բարեկամություն» խորագրով նկարչական ցուցահանդես
|
Մասնակիցներն իրենց նկարներում արտացոլել էին երկու երկրների ամուր բարեկամությունը և ընդհանրությունները:Ցուցահանդեսին ներկա էր նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը: Համայնքապետը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին` բարձր գնահատելով նրանց աշխատանքները: Ցուցահանդեսին մասնակից բոլոր երեխաները համայնքի ղեկավարի կողմից ստացան նվերներ և շնորհակալագրեր, իսկ լավագույնները պարգևատրվեցին նաև պատվոգրերով։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |