25.07.25
Վարդավառի տոնը մեծ շուքով նշվել է Դիտավան բնակավայրում
|
Այսօր Դիտավան բնակավայրում կայացել է «Մենք ենք, մեր սարերը» մշակութային փառատոնը, որն այս տարի նվիրված էր Վարդավառի տոնին։Տոնախմբությանը ներկա են գտնվել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը,Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը,համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ղալթախչյանը,հյուրեր և զբոսաշրջիկներ:Հագեցած մշակութային ծրագրից բացի` վերջում տեղի է ունեցել նաև ավանդական ջրոցի:
|
|
22.07.25
Վերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը
|
Մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում (նորահայտ հուշարձան, տեղական նշանակության) մեկնարկել են խոշորաչափ քիվերի տեղադրման և զանգակատան վերականգնման աշխատանքները, Սրվեղ վանական համալիրում (պետ. ցուցիչ՝ 10.9.5.1, հանրապետական նշանակության) իրականացվում են կարալցման աշխատանքներ: Հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող, ինչպես նաև շինարարական աշխատանքներ կատարող կազմակերպությունների հետ տեղում քննարկվել են մասնագիտական լուծումների և մոտեցումների հետ կապված ...
Մանրամասն |
|
22.07.25
Մեկնարկել են փողոցների գծանշման և ճանապարհային երթևեկության նշանների տեղադրման պլանային աշխատանքները
|
Իջևան խոշորացված համայնքում մեկնարկել են փողոցների գծանշման և ճանապարհային երթևեկության նշանների տեղադրման պլանային աշխատանքները։Այս տարի կգծանշվեն նաև վերջերս հիմնանորոգված Թուխիկյան և Այգեստան փողոցները, Ասլանյան փողոցի մի հատվածը։
|
|
15.07.25
Տեղի ունեցավ «ՆԻԿԱՐՄ» ՖԱ հիմնադրման 25֊ամյակին նվիրված մինի ֆուտբոլի մրցաշար
|
Տեղի ունեցավ «ՆԻԿԱՐՄ» ՖԱ հիմնադրման 25֊ամյակին նվիրված մինի ֆուտբոլի մրցաշար:Մրցաշարի հաղթող «ՆԻԿԱՐՄ֊02» թիմին գավաթով պարգևատրեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։Ֆուտբոլի զարգացման և մասայականացման գործում ունեցած ավանդի համար Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի անունից, ակումբի հիմնադիրներ Արմեն Խաչատրյանին և Նիկոլայ Հովակիմյանին հանձնվեցին շնորհակալագրեր և հուշանվերներ։
|
|
05.07.25
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը` ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
|
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 1995թ.֊ին, ընդունելով ՀՀ հիմնական օրենքը, մեր ժողովուրդն արտահայտեց քաղաքակիրթ աշխարհի հետ մեր երկրի ինտեգրման և ժողովրդավարական արժեքների արմատավորման հաստատակամությունն ու վճռականությունը: Մեր Սահմանադրության կարևոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որին չենք կարող հասնել առանց օրենքի գերակայության և սահմանադրական իրավունքների անվերապահ հարգման:Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին:
|
|
02.07.25
Երախտապարտ ենք Ձեր անձնվեր աշխատանքի և անմնացորդ նվիրումի համար.
Գանձաքարի մանկապարտեզի երկարամյա տնօրենը մեկնել է վաստակած հանգստի
|
Այսօր Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն ընդունել է Գանձաքարի մանկապարտեզի երկարամյա տնօրեն Ամալյա Ներկարարյանին՝ իր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնելու համար։ Համայնքապետը բարձր գնահատեց նրա մասնագիտական փորձն ու համայնքին մատուցած ծառայությունը՝ ընդգծելով նրա դերը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում։ Տիկին Ամալյան 43 տարի շարունակ կատարել է իր աշխատանքային պարտականությունները՝ սիրով և ջերմությամբ: Ի նշան երախտիքի՝ Արթուր Ճաղարյանը շնորհակալագիր և նվերներ հանձնեց տիկին Ամալյային: Իր հերթին Ամալյա Ներկարարյանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին և համայնքապետարանի աշխատակազմին՝ երկար տարիների համագործակցության և ջերմ վերաբերմունքի համար։ Մաղթում ենք խաղաղ ...
Մանրամասն |
|
01.07.25
Կարեն Ղալթախչյանը կնշանակվի Իջևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
|
Հունիսի 30-ին տեղի է ունեցել Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ։ Ավագանին հավանություն է տվել Կարեն Ղալթախչյանին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու որոշման նախագծին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |